«Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոն կարողացել է համոզել թիմի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկին ընդգրկել իրեն Լա Լիգայի 27-րդ տուրից հետաձգված «Օսասունայի» դեմ խաղի հայտացուցակում։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ Ֆլիկը նախապես մտադիր էր խաղացողին հանգստի հնարավորություն տալ, քանի որ նա մասնակցել էր ազգային հավաքականի հանդիպմանը։ Սակայն Արաուխոյի խոսակցությունը մարզչի հետ և նրա մեծ ցանկությունը օգնել թիմին բերեցին որոշման փոփոխության։ Նա խաղը կսկսի պահեստայինների նստարանին։
Կատալոնացիների մեկ այլ առաջատարի՝ Ռաֆինյային, նույն հնարավորությունը չի տրվել, քանի որ Բրազիլիայի հավաքականի խաղից հետո ավելի քիչ ժամանակ է անցել։
Լա Լիգայի 27-րդ տուրի «Բարսելոնա» — «Օսասունա» հանդիպումը կկայանա այսօր՝ մարտի 27-ին, Երևանի ժամանակով 00:00-ին։