Մադրիդի «Ռեալը» աշխատում է «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան և Իսպանիայի հավաքականի կազմում Եվրոպայի 2024 թվականի չեմպիոն Մարտին Սուբիմենդիի տրանսֆերի ուղղությամբ: Այս մասին հայտնում է COPE-ը։
Ըստ աղբյուրի՝ մեծ է հավանականությունը, որ Սուբիմենդին կհեռանա «Ռեալ Սոսյեդադից», իսկ «Արքայական ակումբը» պատրաստ է վճարել իսպանացի հենակետային կիսապաշտպանի գնման հրաժարագինը, որը կազմում է 60 միլիոն եվրո։ Նշվում է, որ վերջնական որոշումը կկայացնի խաղացողը։
Ընթացիկ մրցաշրջանում Սուբիմենդին ակումբային և ազգային թիմի մակարդակով բոլոր մրցաշարերում անցկացրել է 45 հանդիպում՝ դառնալով երեք գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 60 միլիոն եվրո:




























































