«Լացիոյի» կիսապաշտպան Գուստավ Իսակսենը կարող է տեղափոխվել իտալական մեկ այլ թոփ թիմ։
Այս մասին հայտնում է La Repubblica-ն։
Ըստ աղբյուրի՝ դանիացի վինգերի ծառայություններով հետաքրքրված է Միլանի «Ինտերը»։ Ներաձուրիների ղեկավարությունը նախատեսում է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում պաշտոնականացնել Իսակսենի տրանսֆերը։
Ինչ վերաբերում է հռոմեական ակումբին, ապա «արծիվները» պատրաստ են բաժանվել կիսապաշտպանից, եթե նրա համար վճարեն մոտ 40 միլիոն եվրո։
Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև «Տոտենհեմը»։