Ազգերի լիգայի 1/4 եզրափակչի առաջին հանդիպմանը Դանիայի հավաքականը Ռասմուս Հոյլունդի գոլի շնորհիվ հաղթեց Պորտուգալիային։ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողը Կրիշտիանու Ռոնալդուի ոճով տոնել է գոլը։
Ռոնալդուն խոստովանել է, որ իր համար մեծ պատիվ է, որ տարբեր մարզաձևերի շատ մարդիկ կրկնում են իր տոնելու ոճը։ Բացի այդ, նա հասկանում է, որ Հոյլունդը դա չի արել իրեն ծաղրելու համար։
«Ինձ համար դա խնդիր չէ։. Ես գիտեի, որ դա այն պատճառով չէ, որ նա ինձ չէր հարգում: Ես բավականաչափ խելացի եմ, որպեսզի հասկանամ, որ ոչ միայն նա, այլ աշխարհի այլ մարզաձևերի մարդիկ նույնպես կրկնում են իմ ոճը:
Ինձ համար դա մեծ պատիվ է։ Պատասխան հանդիպման ժամանակ, հուսով եմ, որ նա կտեսնի, թե ես ինպես եմ տոնում: Ինձ համար դա նորմալ է»,- մեջբերում է Ռոնալդուին DailySports-ը: