«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահ Մարկ Բոսնիչը կիսվել է Պոլ Պոգբայի տրանսֆերի վերաբերյալ իր մտքերով.
««Յունայթեդը» պետք է փորձի պահել ֆրանսիացուն, քանի դեռ նա ցանկանում է մնալ ակումբում: Միևնույն ժամանակ, միայն նրանք են տիրապետում իրավիճակին: Կարծում եմ, որ Պոգբայի հետ կապված իրավիճակում «Մանչեսթեր Յունայթեդը» պետք է համառ գտնվի: Ի վերջո, նրա համար մեծ գումար է վճարվել, և կասկածում եմ, որ նրա տրանսֆերի վաճառքից այդքան գումարը կարող է հետ ստանալ անգլիական գրանդը:
Եթե Պոգբան մնա ու անի այն, ինչ կարողանում է, ապա Ֆերնանդեշի հետ ֆանտաստիկ դուետ կստացվի:
Չպետք է մոռանանք, որ նման խաղացողի տրանսֆերի դիմաց լուրջ գումար կվճարվի, բայց ոչ այն գումարը, որը վճարել է «Մանչեսթեր Յունայթեդը»: Ստիպված կլինեն նրան փոխարինել գտնել»,-ասել է Բոսնիչը:

























































