Մադրիդի «Ռեալի» ավստրիացի պաշտպան Դավիդ Ալաբան առաջիկա ամռանը կարող է հեռանալ «արքայական» ակումբից։ Չնայած նրան, որ մարզչական շտաբը դեռ հավատում է խաղացողին, ակումբի ղեկավարությունը մտահոգված է, որ 32-ամյա պաշտպանին առողջական վիճակով։ Այս մասին հայտնում է Defensa Central-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Ռեալը» պատրաստ է Ալաբային վաճառել ընդամենը 5-6 միլիոն եվրոյով։ Սակայն ակումբը հարգում է ավստրիացու ընտրությունը և միայն նրա ցանկության դեպքում կքննարկի հնարավոր տրանսֆերը։
Բացի այդ, եթե Ալաբան հեռանա մինչև 2025/26 մրցաշրջանը, ակումբը կարող է խնայել 23 միլիոն եվրո նրա աշխատավարձից։
Ընթացիկ մրցաշրջանում ավստրիացին «սերուցքայինների» կազմում մասնակցել է 9 հանդիպման՝ աչքի չընկնելով որևէ արդյունավետ գործողությամբ։
























































