«Լիվերպուլը» լրջորեն հետաքրքրված է Մադրիդի «Ատլետիկոյի» արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսի ծառայություններով, սակայն մերսիսայդցիները դեռևս խաղացողի համար հստակ առաջարկ չեն կատարել։ Այս մասին հայտնում է TEAMtalk-ը։
Աղբյուրի համաձայն՝ «ներքնակագործները» չեն ցանկանում բաց թողնել արգենտինացի ֆուտբոլիստին, քանի որ հավանականություն կա, որ թիմի 33-ամյա հարձակվող Անտուան Գրիզմանը առաջիկա ամռանը կհեռանա ակումբից։ Այնուամենայնիվ, «Ատլետիկոն» կարող է դիտարկել Ալվարեսի վաճառքի տարբերակը, եթե նրա համար առաջարկեն մոտ 200 միլիոն եվրո, ինչը կրկնակի անգամ ավել է այն գումարից, որը նրանք վճարեցին «Մանչեսթեր Սիթիին» 25-ամյա խաղացողի համար։
Ընթացիկ մրցաշրջանում Ալվարեսը մադրիդյան ակումբի կազմում անցկացրել է 44 հանդիպում, դարձել 23 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը ակումբի հետ նախատեսված է մինչև 2030 թվականի ամառը։Transfermarkt-ը արգենտինացու տրանսֆերային արժեքը գնահատում է 80 միլիոն եվրո։