«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռասմուս Հոյլունդը պատմել է, թե ինչու է Պորտուգալիայի դեմ հանդիպման Դանիայի հավաքականի կազմում իր գոլը նշել Կրիշտիանու Ռոնալդուի ոճով։
78-րդ րոպեին 22-ամյա հարձակվողի դիպուկ հարվածը դանիացիներին նվազագույն հաշվով հաղթանակ պարգևեց պորտուգալացիների նկատմամբ Ազգերի լիգայի քառորդ եզրափակչի առաջին հանդիպմանը:
Հոյլունդը կրկնօրինակել է Կրիշտիանու Ռոնալդուի գոլը տոնելու ոճը՝ 40-ամյա ֆուտբոլիստի առաջ։
«Ռոնալդուն իմ կուռքն է։ Իմ տոնելու ոճը ծաղր չէր նրա նկատմամբ։ Կրիշտիանուն հսկայական ազդեցություն է ունեցել իմ և իմ կարիերայի վրա: Իր թիմի դեմ գոլ խփելն անհավանական է»,- ասել է Հոյլունդը հանդիպումից հետո: