Իսպանիայի թագավորական ֆուտբոլային ֆեդերացիայի (RFEF) բողոքարկման կոմիտեն մերժել է «Բարսելոնայի» և «Օսասունայի» բողոքները՝ Իսպանիայի առաջնության 27-րդ տուրի խաղի տեղափոխման վերաբերյալ, հաղորդում է COPE-ը։
Թիմերի հանդիպումը պետք է կայանար մարտի 8-ին, սակայն այն հետաձգվեց խաղի մեկնարկից մեկ ժամ առաջ՝ կատալոնական ակումբի բժշկի՝ Կառլես Մինյարո Գարսիայի մահվան պատճառով։ Հետագայում RFEF-ը նոր ամսաթիվ նշանակեց՝ մարտի 27։
«Բարսելոնան» և «Օսասունան» ցանկանում էին հասնել այլ ամսաթվի նշանակմանը, քանի որ այդ օրը մի քանի խաղացողներ չեն կարող մասնակցել հանդիպմանը՝ ազգային հավաքականներում ելույթ ունենալու պատճառով։
RFEF-ի որոշման կապակցությամբ «Օսասունայի» արտագնա հանդիպումը Բիլբաոյի «Աթլետիկի» դեմ՝ Լա Լիգայի 29-րդ տուրում, կտեղափոխվի մարտի 28-ից մարտի 30-ը։
«Բարսելոնան» 60 միավորով գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը՝ լրացուցիչ ցուցանիշներով առաջ անցնելով Մադրիդի «Ռեալից»։ «Օսասունան» (33 միավոր) զբաղեցնում է 14-րդ տեղը։