Անգլիայի Պրեմիեր-լիգայի 29-րդ տուրում «Մանչեթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս 3 անպատասխան գնդակ է ուղարկել «Լեսթերի» դարպասը:
Հանդիպման հաշիվը 28-րդ րոպեին բացել է Ռասմուս Հոյլունդը:
Երկրորդ կեսում մանկունիացիները ևս երկու գոլ են խփել: Նախ՝ 67-րդ րոպեին, խփած գնդակով աչքի է ընկել Ալեխանդրո Գառնաչոն:
Ապա՝ 90-րդ րոպեին, հանդիպման վերջնահաշիվը ձևակերպել է Բրունու Ֆերնանդեշը: Պորտուգալացին մինչ այդ էլ երկու գոլային փոխանցում էր կատարել:
Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Յունայթեդն» այժմ ունի 37 միավոր։ Ռուբեն Ամորիմի թիմը Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 13-րդ տեղում է։ «Լեսթերը» 17 միավորով 19-րդ տեղում է։