Իտալիայի առաջնության 29-րդ տուրում «Յուվենտուսի» ֆուտբոլիստները խոշոր հաշվով պարտություն են կրել «Ֆիորենտինայից»: Ֆլորենցիայում կայացած խաղն ավարտվել է 3։0 հաշվով՝ հօգուտ Ռաֆայել Պալադինոյի թիմի։
Մանուշակների կազմում գոլի հեղինակ են դարձել Ռոբին Գոսենսը, Ռոլանդո Մանդրագորան և Ալբերտ Գուդմունդսոնը:
«Յուվենտուսը» երկրորդ անընդմեջ պարտությունն է կրել Ա սերիայում. թուրինյան թիմը 52 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը։ «Ֆիորենտինան» 48 միավորով 8-րդ տեղում է: