«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ասել է, որ անգլիական թիմն իր ներկայիս մարզավիճակում արժանի չէ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլերում խաղալուն: Հիշեցնենք, որ մանկունիանցիները մրցաշարը լքել են փլեյ-օֆֆ փուլում։
«Ես ոչ մի հիասթափություն կամ ափսոսանք չեմ զգում [Չեմպիոնների լիգայից դուրս մնալու համար]։ Մենք արժանի չենք այնտեղ լինել [փլեյ-օֆֆում]:
Վայելեք ֆուտբոլը և ֆանտաստիկ խաղերը, որոնք անցկացվեցին «Էնֆիլդում» կամ Փարիզում, մրցակցային խաղերը Մադրիդում, որքան լավ է գործում «Բարսելոնան» ամբողջ մրցաշրջանում և ինչպես են նրանք 65-70 րոպե խաղացել «Բենֆիկայի» դեմ: Ես պարզապես հանդիսատես եմ, ով սովորում է այն դիտելով, ով հաճույք է ստանում դրանից: «Օ՜, ինչ ամոթ է, որ «Մանչեսթեր Սիթին» այնտեղ չէ» զգացում չունեմ:
Այս մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթին» արժանի է Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆը դիտել բազմոցից՝ մի բաժակ գինով»,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերում է City Xtra-ն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):