«Կոմոյի» կիսապաշտպան Նիկո Պասը կարող է տեղափոխվել թոփ ակումբ արդեն առաջիկա ամառ:
Անցյալ տարվա ամռանը «Կոմոն» Մադրիդի «Ռեալից» գնեց ֆուտբոլիստի տրանսֆերը։
Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ Միլանի «Ինտերը» հետաքրքրված է խոստումնալից արգենտինացու ծառայություններով, սակայն գործարքի ճակատագիրը կախված կլինի «արքայական» ակումբից։
Մադրիդցիները կկարողանան իրենց սանին վերադարձնել բավականին ցածր գնով, եթե անհրաժեշտ համարեն: Ինքը՝ 20-ամյա ֆուտբոլիստը, ցանկանում է վերադառնալ «Ռեալ»։