Մադրիդի «Ատլետիկոյի» կիսապաշտպան Ռոդրիգո Դե Պոլը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղից առաջ խոսել է Ջուդ Բելինգհեմի՝ «Ռեալի» կազմ վերադառնալու մասին։
Հանդիպումը կկայանա այսօր՝ մարտի 12-ին և կմեկնարկի ուղիղ կեսգիշերին: Բելինգհեմը դեղին քարտերի կուտակման պատճառով բաց է թողել թիմերի միջև առաջին խաղը, որում «Ռեալը» հաղթել է 2:1 հաշվով:
«Բելինգհեմը վերադառնո՞ւմ է «Ռեալի» կազմ: Մադրիդի «Ռեալն» ունի շատ բարձր մակարդակի խաղացողներ, այնպես որ նրանց դեմ խաղալիս պետք է կենտրոնացած մնաս: Բելինգհեմը շատ ուժեղ կողմեր ունի: Բայց նա կարող է խաղալ, ինչպես Մոդրիչը, Չուամենին… Նրանք տարբեր հատկանիշներ ունեն, բայց բոլորն էլ շատ բարձր մակարդակի են։ Մեր մրցակիցները շատ լավն են, բայց ես փորձում եմ հիմնվել ոչ թե նրանց, այլ սեփական խաղի վրա»,- Դե Պոլի խոսքերն է մեջբերում AS-ը։