Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի մասնակցությունը Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչի՝ Մադրիդ «Ատլետիկոյի» դեմ պատասխան խաղին հարցականի տակ է։ Այս մասին հայտնում է լրագրող Միգել Անխել Դիասը։
Դիասի հաղորդմամբ՝ ֆրանսիացին երեքշաբթի՝ մարտի 11-ին բաց է թողել «սերուցքայինների» մարզումը՝ մկանային լարվածության պատճառով։
Նշվում, որ մարտի 12-ի առավոտյան հարձակվողը բուժզննում կանցնի, որից հետո որոշում կկայացվի նրա մասնակցության վերաբերյալ։
«Ատլետիկո Մադրիդ» — «Ռեալ Մադրիդ» հանդիպումը կկայնա վաղը՝ մարտի 12-ին, Երևանի ժամանակով 00։00-ին։ Թիմերի միջև կայացած առաջին խաղն ավարտվել էր «Ռեալի» 2։1 հաշվով հաղթանակով։