«Բենֆիկայի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպմանը «Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալը դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ։
Նա դարձավ մրցաշարի պատմության մեջ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ։
Այս մասին հայտնում է Opta Sports-ը։
Աղբյուրի համաձայն՝ Յամալը 17 տարեկան 241 օրականում գոլի հեղինակ է դարձել և գոլային փոխանցում կատարել մեկ հանդիպման ընթացքում՝ գերազանցելով «Բազելի» նախկին հարձակվող Էմբոլոյի ռեկորդը։