«Բենֆիկայի» կիսապաշտպան Անխել դի Մարիան առողջական խնդիրների պատճառով չի կարողանա մասնակցել «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի հանդիպմանը։
Այս մասին մեկնաբանություն է տվել կատալոնական թիմի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը։
«Արդեն ասացի, որ նա իմ սիրելի ֆուտբոլիստներից է։ Չեմ խոսի այն ֆուտբոլիստների մասին, ովքեր խաղադաշտում չեն լինի։ Չնայած իր տարիքին՝ Դի Մարիան ֆանտաստիկ ֆուտբոլիստ է»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում AS-ը։
«Բարսելոնան» ու «Բենֆիկան» պատասխան հանդիպումը կանցկացնեն երեքշաբթի՝ մարտի 11-ին։