Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է Իսպանիայի Լա լիգայի 27-րդ տուրի՝ «Խետաֆեի» դեմ խաղում իր թիմի կրած պարտության մասին (1:2):
«Ընդհանուր առմամբ, խաղը հաճելի չէր: Չարեցինք այն, ինչ պետք էր, բայց այնուամենայնիվ 11-մետրանոցի շնորհիվ առաջ անցանք հաշվի մեջ։ Հետո Կորեային հեռացրին խաղադաշտից։ Հետո հաջորդեցին երկու շատ նման գոլեր. Մենք պետք է ընդունենք արժանի պարտությունը, քանի որ չկարողացանք գլուխ հանել այս խաղում։ Այդ վերջին 10-12 րոպեներին մրցակիցը հարձակվելիս համարձակ էր, նպատակասլաց ու արդյունավետ։ Նրանք արժանի էին այս հաղթանակին»,- Սիմեոնեի խոսքերն է մեջբերում Marca-ն։
«Ատլետիկոն» Չեմպիոնների լիգայի մրցաշարային աղյուսակում երկրորդն է: