«Չելսիի» կիսապաշտպան Քոուլ Պալմերը կարիերայի ընթացքում առաջին անգամ չի կարողացել իրացնել 11-մետրանոցը Անգլիայի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրի՝ «Լեսթերի» դեմ խաղում։
Այս մասին հայտնում է Squawka վիճակագրական պորտալը։
«Չելսիի» վինգեր Ջեյդոն Սանչոն հանդիպման 20-րդ րոպեին վաստակել է 11-մետրանոցը, որն իրացնելու համար գնդակին մոտեցել է Պալմերը: Նրա հարվածից հետո «Լեսթերի» դարպասապահ Մադս Հերմանսենը հասել է գնդակին ու փակել վերջինիս ճանապարհը։