Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին որոշել է իր ապագան ակումբում։ Այս մասին հայտնում է The Athletic-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ իտալացի մասնագետը ցանկանում է հաջորդ մրցաշրջանում շարունակել մարզել «Ռեալը»։
Նշվում է, որ մարզչի ապագան Մադրիդում կարող է ապահովել Լա Լիգայում կամ Չեմպիոնների լիգայում հաղթանակը։
65-ամյա մասնագետի ներկայիս աշխատանքային պայմանագիրն Արքայական ակումբի հետ նախատեսված է մինչև հաջորդ տարվա ամառ։