«Մանչեսթեր Սիթին» դիտարկում է 2025 թվականի ամռանը Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի կիսապաշտպան Էդուարդո Կամավինգայի տրանսֆերը գնելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է Football Transfers-ը։
Աղբյուրի համաձայն՝ «քաղաքայինները» ֆրանսիացու օգնությամբ նախատեսում են փոխարինել միանգամից երկու ֆուտբոլիստների՝ Իլկայ Գյունդողանին և Բերնարդու Սիլվային:
Նշենք, որ երկու խաղացողներին էլ առաջարկվել է նոր ակումբներ փնտրել ընթացիկ մրցաշրջանի ավարտին։ Գվարդիոլան համոզված է, որ ֆրանսիացի կիսապաշտպանը իդեալական կլինի «Սիթիի» խաղաոճի համար:
Ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա խաղացողը մադրիդյան ակումբի կազմում անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը «արքայական» ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի հունիսի 30-ը։ Նրա տրանսֆերային արժեքը կազմում է 80 միլիոն եվրո։