Մադրիդի «Ռեալը» որոշում է կայացրել թիմի անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի ապագայի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է AS-ը։
Աղբյուրի համաձայն՝ մադրիդյան ակումբը ցանկանում է երկարաձգել գործող պայմանագրի ժամկետը անգլիացու հետ։ Սա այն դեպքում, երբ Բելինգհեմի ներկայիս պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականի կեսերը:
Ջուդ Բելինգհեմը Մադրիդի «Ռեալ» է տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիայից» 2023 թվականի ամռանը։ Մադրիդյան ակումբը՝ ըստ Transfermarkt-ի անգլիացու համար վճարել է 113 միլիոն եվրո։
21-ամյա խաղացողը «սերուցքայինների» կազմում անցկացրել է 78 հանդիպում՝ դառնալով 34 գոլի և 24 գոլային փոխանցման հեղինակ։