Լոնդոնի «Չելսին» հետաքրքրված է կատալոնական «Բարսելոնայի» միանգամից երեք ֆուտբոլիստներով։
Անգլիական ակումբում դիտարկում են կիսապաշտպաններ Մարկ Կասադոյի ու Ֆերմին Լոպեսի, ինչպես նաև պաշտպան Ժյուլ Կունդեին ձեռք բերելու տարբերակը, հայտնում է Transfer News Live-ը՝ հղում անելով El Nacional-ին։
Բանակցությունները կարող են տեղի ունենալ առաջիկա ամառ։
Transfermarkt-ը Կասադոյի և Լոպեսի տրանսֆերային արժեքը գնահատում է համապատասխանաբար 30 և 50 միլիոն եվրո։ Կունդեի տրանսֆերային արժեքը 60 միլիոն եվրո է։