Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի՝ «Ֆեներբաhչեի» դեմ առաջին խաղից առաջ Ստամբուլում մահացել է «Ռեյնջերս» ակումբի երկրպագուներից մեկը: Այս մասին հայտնում է շոտլանդական ակումբի մամուլի ծառայությունը։
Հայտնի է, որ երկրպագուն մահացել է ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով։
«Ակումբի մտքերը մահացածի ընտանիքի և ընկերների հետ են այս անհավանական դժվար պահին: Այս ողբերգական միջադեպի հետ կապված մենք մշտական կապի մեջ ենք մնում Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի իշխանությունների հետ»,- ասված է ակումբի հայտարարության մեջ։
«Ֆեներբահչե»-«Ռեյնջերս» հանդիպումը կկայանա այսօր՝ մարտի 6-ին, Ստամբուլում: Հանդիպումը կմեկնարկի ժամանակով 20:45-ին: