Այսօր մեկնարկել է Թայվանի ֆուտբոլի առաջնությունը՝ չնայած կորոնավիրուսի համաշխարհային համաճարակի:
Առաջնության առաջին շրջանում անցկացվել է 4 հանդիպում, խփված գոլերի ընդհանուր քանակը՝ 18։ Հատկանշական է, որ մրցաշարին մասնակցում է ընդհանուր առմամբ 8 թիմ, այնպես որ մեկ օրվա ընթացքում խաղարկվել է մի ամբողջ առաջին տուրը:
Թայվանից բացի, այժմ ֆուտբոլ են խաղում միայն Տաջիկստանում, Բելառուսում, Նիկարագուայում և Բուրունդիում:
























































