Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը պարզաբանել է 2024 թվականի «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության հետ կապված սկանդալը։
«Մարդիկ քվեարկում են այնպես, ինչպես հարմար են գտնում։ Ես իմ կարծիքն ունեմ դրա վերաբերյալ։ Ես երբեք չեմ երազել «Ոսկե գնդակը» նվաճելու մասին։ Դուք հավատում եք դրան, երբ մոտ եք դրան: Բայց ես դեռ հնարավորություններ կունենամ։ Ես արդեն երկու Չեմպիոնների լիգա եմ հաղթել և պատրաստվում եմ ավելացնել դրանց թիվը։
Ո՞վ էր որոշել չգնալ արարողությանը: Մրցանակաբաշխությունը բաց թողնելը իմ գաղափարը չէր, ես անում եմ այն, ինչ ինձ ասում է ակումբը: Ինձ խնդրեցին մնալ, և ես հանգիստ ընդունեցի դա»,- Վինիսիուսի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
Հիշեցնենք, որ րազիլացին նախորդ տարի երկար ժամանակ համարվում էր մրցանակը հաղթելու գլխավոր ֆավորիտը, սակայն այն նվաճեց «Մանչեսթեր Սիթիի» իսպանացի կիսապաշտպան Ռոդրին։