«Բարսելոնան» մարզական պահանջներ է ներկայացրել Նեյմարի վերադարձի համար։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 33-ամյա բրազիլացին կցանկանար վերադառնալ կատալոնական ակումբ։
Ինչպես հայտնում է Diario Sport-ը, «Բարսելոնան» կքննարկի վերադառնալու տարբերակը, սակայն դրա համար Նեյմարը պետք է հաստատի իր մարզական մակարդակը «Սանթոսում»:
Կատալոնացիները Նեյմարի առջև խնդիր են դրել մինչև մրցաշրջանի ավարտը բրազիլական ակումբի կազմում 15 գոլ խփել։
Բրազիլացին այս պահին «Սանթոսի» կազմում անցկացրած 7 խաղում դարձել է 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։