«Սանթոսի» բրազիլացի հարձակվող Նեյմարը պատրաստ է զիջումների գնալ «Բարսելոնա» վերադառնալու համար։ Այս մասին հայտնում է COPE-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ բրազիլացին կհամաձայնի ցածր աշխատավարձին՝ «Բլաուգրանային» միանալու համար: Նշվում է, որ ֆուտբոլիստի այս որոշումը զգալիորեն կմեծացնի տրանսֆերի հավանականությունը՝ հաշվի առնելով կապտանռնագույնների ֆինանսական սահմանափակումները:
Նեյմարը «Բարսելոնայում» հանդես է եկել 2013-ից 2017 թվականներին: Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 186 հանդիպման, որոնցում դարձել է 105 գոլի և 76 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt ինտերնետային պորտալում տրամադրված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 15 միլիոն եվրո: