«Բարսելոնան» պատրաստվում է երկարաձգել հարձակվող Ռաֆինյայի պայմանագիրը, հաղորդում է Mundo Deportivo-ն:
Ըստ իսպանական աղբյուրի՝ բրազիլացին արդեն առաջարկ ստացել է մինչև 2030 թվականը նոր պայմանագիր կնքելու համար։ Բանակցությունները դեռ նախնական փուլում են, սակայն կողմերը դրական են տրամադրված։
Նշվում է, որ 28-ամյա ֆուտբոլիստը նախկինում չէր դիտարկում թիմից հեռանալու տարբերակը, չնայած Սաուդյան Արաբիայից ստացած առաջարկներին։
Ընթացիկ մրցաշրջանում Ռաֆինյան մասնակցել է 38 հանդիպման, խփել 24 գոլ և կատարել 18 գոլային փոխանցում։