ՈւԵՖԱ-ն տուգանել է Մադրիդի «Ռեալին»՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ Չեմպիոնների լիգայի պատասխան հանդիպման ժամանակ երկրպագուների ոչ պատշաճ վարքի պատճառով։ Այս մասին տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Հանդիպումը կայացել է փետրվարի 19-ին, որտեղ «Ռեալը» հաղթել է 3:1 հաշվով և դուրս եկել 1/8 եզրափակիչ։ Տուգանքի չափը կազմում է 30 հազար եվրո։
Բացի այդ, ակումբը պայմանական պատիժ է ստացել․ կրկնվելու դեպքում նրա տնային խաղում կփակվի առնվազն 500 տեղ ունեցող հատված։
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Ռեալը» կհանդիպի «Ատլետիկոյի» հետ։ Առաջին խաղը կկայանա մարտի 4-ին «Ռեալի» մարզադաշտում, իսկ պատասխան հանդիպումը՝ մարտի 12-ին «Ատլետիկոյի» դաշտում։