«Լիվերպուլում» որոշում են կայացրել թիմի կիսապաշտպան Ուատարու Էնդոյի ապագայի վերաբերյալ։
Այդ մասին հայտնում է ինսայդեր Լյուիս Սթիլը։
Նախկինում լուրեր էին շրջանառվում, որ ակումբը դեմ չէ ֆուտբոլիստից բաժանվելուն, սակայն այժմ մերսիսայդցիները մտափոխվել են և ցանկանում են թիմում պահել ֆուտբոլիստին։
Նշվում է, որ Արնե Սլոտին տպավորել է ճապոնացի ֆուտբոլիստի պրոֆեսիոնալիզմն ու առաջատարի որակները և նա տեսնում է Ուատարուին որպես իր թիմի կարևոր մաս։