Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան երկու խաղով որակազրկել է «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Առնե Սլոտին և պարտավորեցրել է նրան վճարել մոտ 80 հազար եվրո տուգանք ԱՊԼ-ի 15-րդ տուրի՝ «Էվերտոնի» հետ հետաձգված խաղից հետո (2:2): Այս մասին հաղորդվում է կազմակերպության պաշտոնական կայքում։
Ենթադրվում է, որ «Լիվերպուլի» մարզիչը ոչ պատշաճ վարք է դրսևորել և խաղից հետո վիրավորական արտահայտություններ ասել՝ դրսևորել անհարկի պահվածք մրցավարների նկատմամբ: Նշվում է, որ Առնե Սլոտն ընդունել է մեղքը։ Նման որակազրկում կստանա նաև մարզչի օգնական Սիպկե Հուլշոֆը։ «Էվերթոնը» և «Լիվերպուլը» նույնպես ստացել են համապատասխանաբար 78.000 և 60.000 եվրո տուգանքներ:
Հիշեցնենք, որ եզրափակիչ սուլիչից հետո խաղադաշտում զանգվածային ծեծկռտուք է սկսվել։