Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը պատասխանել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիին, ով ավելի վաղ ասել էր, որ Տեբասը շատ է խոսում «Ռեալի» մասին:
«Կառլո, երբ ասացի, որ «Ռեալը» դարձել է «լացող ակումբ», նկատի ունեի, որ ակումբի ղեկավարները տարածում են տեսություններ՝ ասելով, թե «մրցաշարը կեղծված է», իսկ «մրցավարները կողմնակալ են»:
Նման հայտարարությունները վիրավորում են ոչ միայն մրցաշարը, այլ նաև այն ակումբներին, որոնք հաղթում են ձեզ դաշտում՝ լինի դա հմտությամբ, թե հաջողությամբ: Կառլո, ցավալի է, որ քեզ օգտագործում են այս նպատակով՝ հաշվի առնելով քո փորձը։
Ես մանկուց «Ռեալի» երկրպագու եմ եղել, և ակումբի ներկայիս խոսակցությունները հակասում են այն արժեքներին, որոնք մենք միշտ ունեցել ենք:
ՀԳ․ «Ռեալի» անդամ լինելը ներսից է զգացվում և ոչ թե նվեր է կամ գնված», – գրել է Տեբասը X սոցիալական կայքի իր էջում։