«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկն այսօր նշում է ծննդյան 60-ամյակը, և նա հերթական նվերն է ստացել։
Լա Լիգան գերմանացի մարզիչին ճանաչեց փետրվար ամսվա լավագույն մարզիչ։
Քվեարկության ժամանակ Ֆլիկը շրջանցել է Պեպե Բորդալասին (Խետաֆե) և Կարլոս Կորբերանին (Վալենսիա):
Սա Ֆլիկի երրորդ նման մրցանակն է այս մրցաշրջանում։