«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկն ասել է, որ մրցավարները պետք է պաշտպանեն բոլոր խաղացողներին։
«Չենք կարող ասել, որ Յամալը, Վինիսիուսը, Մբապեն, Ռաֆինյան կամ որևէ այլ խաղացող պետք է լրացուցիչ պաշտպանություն ստանան։ Ոչ, պաշտպանությունը պետք է լինի բոլոր խաղացողների համար: Մրցավարները չպետք է պաշտպանեն միայն նրանց։
Երբ կոշտ խախտում է լինում, միշտ պետք է դեղին քարտ ցույց տալ,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։
Լա լիգայում 25 տուրից հետո կատալոնական ակումբը վաստակած 54 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ լրացուցիչ ցուցանիշներով։
Լա լիգայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․