Անգլիայի Պրեմիեր լիգայի շրջանակում այսօր «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ ընդունեց «Լիվերպուլին»։ Հանդիպումն ավարտվեց մերսիսայդցիների հաղթանակով՝ 2-0 հաշվով։
Մոհամեդ Սալահը դարձավ հանդիպման կենտրոնական դեմքը: Նա դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ այսպիսով հերթական անգամ պատմություն կերտելով Պրեմիեր լիգայում։
Սալահը դարձավ Պրեմիեր լիգայի պատմության առաջին ֆուտբոլիստը, ով մեկ մրցաշրջանում գոլ խփեց և գոլային փոխանցում կատարեց Անգլիայի գործող չեմպիոնի դեմ երկու հանդիպումներում:
Սալահն այսօր նաև խփեց իր 25-րդ գոլը Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում։ Հատկանշական է, որ նա ունի նաև 15 գոլային փոխանցում իր ակտիվում։ Սալահը դարձավ Պրեմիեր լիգայի պատմության առաջին ֆուտբոլիստը, ով երկու տարբեր մրցաշրջաններում 40 արդյունավետ գործողություն է կատարել՝ գոլ + գոլային փոխանցում համակարգով: