Մադրիդի «Ռեալը» պատրաստ է երկարաձգել 39-ամյա կիսապաշտպան Լուկա Մոդրիչի հետ պայմանագիրը մինչև 2026 թվականը։ Այս մասին հայտնել է լրագրող Նիկոլո Սկիրան X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter): Խորվաթ ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։
Աղբյուրի տեղեկություններով՝ ինքը՝ Մոդրիչը, նույնպես մտադիր է մնալ Արքայական ակումբում։ Կիսապաշտպանը ցանկանում է որոշակի խաղային պրակտիկա ունենալ մինչև 2026 թվականի աշխարհի առաջնությունը։
Մոդրիչը «Ռեալում» հանդես է գալիս 2012 թվականից։ Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 573 հանդիպման՝ դառնալով 42 գոլի և 92 գոլային փոխանցման հեղինակ։