«Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը պատասխանել է հաջորդ մրցաշրջանում անգլիական ակումբից իր հնարավոր հեռանալու մասին հարցին։
«Առաջիկա մի քանի ամիսների ընթացքում իմ ապագայի մասին նորություններ կլինեն։ Երբ հստակ պատասխան լինի իմ ապագայի մասին, հավանաբար այն հայտնի կլինի… Ես միշտ ասել եմ, որ լիովին հանգիստ եմ այս հարցում»,- վան Դեյկի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
Վիրջիլ վան Դեյկը «Լիվերպուլում» հանդես է գալիս 2018 թվականի հունվարից։ Նրա պայմանագիրը մերսիսայդցիների հետ ավարտվում է այս մրցաշրջանի վերջում։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին իսպանական «Բարսելոնայից» Վան Դեյկի նկատմամբ հետաքրքրության մասին: Ըստ մամուլի՝ «բլաուգրանաները» պատրաստ են միանալ պաշտպանի համար մղվող պայքարին, եթե Վան Դեյկը չերկարաձգի պայմանագիրը «Լիվերպուլի» հետ։ Ընթացիկ մրցաշրջանում Վան Դեյկը «Լիվերպուլի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով երեք գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: