Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Էնդրիկը կարող է փոխել ակումբային գրանցումը, հայտնում է Fichajes-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ 18-ամյա բրազիլացու ծառայություններով լրջորեն հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալը»։ «Զինագործները» պատրաստ են Էնդրիկի համար «Ռեալին» վճարել 60 միլիոն եվրո։ Նշվում է, որ խաղացողի տրանսֆերով անձամբ հետաքրքրված է լոնդոնցիների գլխավոր մարզիչ Միկել Արտետան։
Ավելի վաղ իսպանական ԶԼՄ-ները հայտնում էին, որ խաղացողը դժգոհ է «արքայական» ակումբում իր ստացած խաղաժամանակից։
Ընթացիկ մրցաշրջանում երիտասարդ բրազիլացին «սերուցքայինների» կազմում մասնակցել է 23 հանդիպման՝ դառնալով 5 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
























































