«Լիվերպուլը» հետաքրքրված է «Նյուքասլի» շվեդ հարձակվող Ալեքսանդր Իսակի ծառայություններով։
Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը, մերսիսայդյան ակումբը կարող է փոխանակում առաջարկել «կաչաղակներին»։
«Լիվերպուլը» պատրաստ է Իսակի տրանսֆերի դիմաց առաջարկել Դարվին Նունեսին: Բացի այդ, «կարմիրները» որոշ հավելյալ գումար կվճարեն։
Անգլիայի ընթացիկ առաջնությունում 25-ամյա Իսակը դարձել է 17 գոլի հեղինակ։