Միլանի «Ինտերի» շվեյցարացի դարպասապահ Յան Զոմերը կոտրել է աջ ձեռքի բութ մատը։ Այս մասին հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։
Սկիրայի հաղորդմամբ՝ 36-ամյա դարպասապահը բաց կթողնի առնվազն երեք շաբաթ։ Սպասվում է, որ նա խաղադաշտ կվերադառնա միայն մարտի վերջին կայանալիք միջազգային ընդմիջումից հետո:
Մինչև մարտի վերջ «ներաձուրիները» կխաղան «Ջենոայի», «Լացիոյի», «Նապոլիի», «Մոնցայի», «Ատալանտայի», «Ուդինեզեի» հետ և երկու հանդիպում կանցկացնի Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչում։
Ընթացիկ մրցաշրջանում Զոմերը «Ինտերի» կազմում մասնակցել է 35 հանդիպման՝ որոնցից 19-ում անառիկ է պահել սեփական դարպասը։