ՊՍԺ-ի ֆրանսիացի կիսապաշտպան Վարեն Զաիր-Էմերին հայտնվել է «Մանչեսթեր Սիթիի» ուշադրության կենտրոնում: Այս մասին հայտնում է Football Transfers-ը։
Աղբյուրի համաձայն՝ «քաղաքայինները» մինչ Նիկո Գոնսալեսի հետ պայմանագիր կնքելը դիտարկում էին Զաիր-Էմերիի տարբերակը: ՊՍԺ-ն 100 միլիոն եվրո է խնդրել 18-ամյա կիսապաշտպանի համար, ինչը ստիպել է անգլիական գրանդին հրաժարվել գործարքից։ Սակայն նշվում է, որ «Սիթին» դեռ լիովին չի հրաժարվել խաղացողին գնելու մտքից։
Ֆրանսիացու տրանսֆերային արժեքը, ըստ Transfermarkt-ի, կազմում է 60 միլիոն եվրո։ Փարիզցիների ծագող աստղի գործող պայմանագրի ժամկետը ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը: