«Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալը բացառել է Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու հնարավորությունը։
Հարցին՝ եթե Մադրիդի «Ռեալը» պայմանագրի առաջարկ անի, ֆուտբոլիստը պատասխանել է․
«Ոչ մի դեպքում դա տեղի չի ունենա: Երբեք չեմ տեղափոխվի «Ռեալ Մադրիդ»»,- մեջբերում է «Բարսելոնայի» վինգերին Mundo Deportivo-ն։
Նշենք, որ Յամալի՝ կատալոնական ակումբի հետ ներկայիս պայմանագիրը գործում է մինչև հաջորդ տարվա ամառ։