Գերմանական «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը կարող է այս ամառ միանալ «Բավարիային»:
Ինչպես հայտնում է ինսայդեր Նիկոլո Շիրան իր սոցցանցերում, մյունխենյան ակումբն այժմ աշխատում է հարձակվողական ոճի կիսապաշտպանի տրանսֆերի ուղղությամբ:
Ընթացիկ մրցաշրջանում 21-ամյա գերմանացին 35 խաղում դարձել է 15 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 140 միլիոն եվրո։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ֆլորիան Վիրցը կարող է տեղափոխվել անգլիական «Մանչեսթեր Սիթի»՝ փոխարինելու երկարամյա առաջատար և ավագ Կևին դե Բրույնեին: