Անգլիայի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի շրջանակում «Տոտենհեմը» սեփական հարկի տակ կընդունի «Մանչեսթեր Յունայթեդին»։
Հանդիպումը կմեկնարկի 20։30-ին։
«Մանչեսթեր Յունայթեդը» մեծ թվով վնասվածքների պատճառով այսօր պահեստայինների նստարանին կունենա ութ երիտասարդ ֆուտբոլիստ։ Նրանք են Չիդո Օբին, Սեկու Կոնեն, Հարի Ամասը, Թայլեր Ֆրեդրիքսոնը, Էլիհ Սամուել Հարիսոնը, Ջեք Ֆլետչերը, Ջեք Մուրհաուսը և թիմի նորեկ Էյդեն Հեյվենը:
Փորձառու ֆուտբոլիստներից պահեստայինների նստարանին ներկա կլինի միայն պաշտպան Վիկտոր Լինդելոֆը։