Այսօր պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը 250-րդ հանդիպումն է անցկացնում Պրեմիեր լիգայում:
Տրենտը դարձել է «Լիվերպուլի» ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով հասել է այս նշագծին:
Ալեքսանդր-Առնոլդն այդպիսով գերազանցեց Սթիվեն Ջերարդի ռեկորդը։
Մինչ օրս վերջինս «Լիվերպուլի» ամենաերիտասարդ ֆուտբոլիստն էր, ով Պրեմիեր լիգայում հասել էր 250 հանդիպման նշագծին։




























































