«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան նշել է նախկին կիսապաշտպան Փոլ Սքոուլզին որպես ֆուտբոլիստ, ում հետ կցանկանար հանդես գալ նույն թիում։
«Մանչեսթեր Յունայթեդի» բոլոր ֆուտբոլիստներից ես կընտրեի Սքոուլզին։
Նա իր սերնդի լավագույն կիսապաշտպանն է։
Ես կցանկանայի հանդես գալ նրա կողքին։ «Յունայթեդը» հիանալի թիմ ունի, և նրանք սիրում են լավ ֆուտբոլ ցուցադրել»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Give me Sport-ը։