«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը հունվարին արգելափակել է թիմի իսպանացի պաշտպան Էրիկ Գարսիայի տրանսֆերը։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ռոմանոյի հաղորդմամբ՝ Ֆլիկը Գարսիային համարում է «Բարսելոնայի» համար կարևոր խաղացող։ Նշվում է, որ «Կոմոյի» հետ գործարքը գրեթե համաձայնեցված էր 8 միլիոն եվրոյից մի փոքր ավելի գումարի դիմաց, բայց հետո չեղարկվել է, քանի որ Ֆլիկը պնդել է, որ Էրիկը մնա:
24-ամյա իսպանացու գործող պայմանագրի ժամկետ «Կապտանռնագույնների» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։ Այս մրցաշրջանում Գարսիան «Բարսելոնայի» կզմում մասնակցել է 22 հանդիպման, դարձել 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։