Շոտլանդական «Սելթիկն» իր պաշտոնական էջի միջոցով հայտնել է, որ պայմանավորվել է խաղացողների ու աշխատակիցների հետ աշխատավարձերի նվազեցման շուրջ՝ կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով:
Ամբողջ անձնակազմի աշխատավարձերը կնվազեն սույն թվականի ապրիլից-հունիս ընկած հատվածում: Չի հաղորդվում, թե կոնկրետ քանի տոկոսով են նվազեցվում աշխատավարձերը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ շատ ակումբներ բանակցություններ են վարում ֆուտբոլիստների հետ՝ կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով առաջացած ճգնաժամի պատճառով աշխատավարձերի կրճատման շուրջ: Ռուսաստանի Պրեմիեր լիգայի, Ա Սերիայի և այլ տարբեր ակումբներ արդեն իսկ ձեռք են բերել նման պայմանավորվածություններ:
Այս պահին աշխարհում կա 1 մլն 700 հազար վարակակիր: Մահացել է 100 հազար մարդ: