«Բարսելոնան» երկարաձգել է պայմանագրի ժմկետը թիմի իսպանացի պաշտպան Պաու Կուբարսիի հետ։
18-ամյա ֆուտբոլիստի նոր համաձայնագիրը կատալոնացիների հետ նախատեսված է մինչև 2029 թվականի հունիսի 30-ը։
Կուբարսին «կապտանռնագույնների» կազմում անցկացրել է 60 հանդիպում՝ դառնալով 4 գոլային փոխանցման հեղինակ։
Երիտասարդ իսպանացու նախորդ պայմանագրի ժամկետը «Բարսելոնայի» հետ նախատեսված էր մինչև 2027 թվականը: Պայմանագիրը ներառում էր 500 միլիոն եվրո գնման կետ:
Transfermarkt-ը Կուբարսիի տրանսֆերային արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո։ Ավելի վաղ տեղեկություններ կային «Մանչեսթեր Սիթիի» պաշտպանի նկատմամբ հետաքրքրության մասին։